Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

տռռեգտեռգ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար: Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում: Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»,- ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:
 

--00--ՍԳ