Ադրբեջանում ակնհայտ փորձեր կան արատավորելու ռուս խաղաղապահներին.Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և Հայաստանի հետ սահմանին սպանելով հայ զինվորի.

Իհարկե, այս սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանն ահաբեկելուն։

▪️Մյուս կողմից՝ ակնհայտ փորձեր կան արատավորելու ռուս խաղաղապահներին.

▪️Դրա մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների աննախադեպ ռուսաֆոբ միտումը։

Արդեն ավանդական հակահայկական քաղաքականությանը գումարվում է պետական ​​մակարդակով կազմակերպված ռուսաֆոբ քաղաքականությունը՝ ուղղված, ի դեպ, իր ռազմական դաշնակցի դեմ։

▪️Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին՝ այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով։

Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելության մեջ...»

--00—ՄՀ