Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին․ Համբարձում Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին:

Մարտի 8-ն առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը, փաստելու բոլոր ոլորտներում Ձեր ներգրավվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը: 

Միշտ եղեք առողջ, շրջապատված անսպառ սիրով ու ուշադրությամբ:

Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծ երջանկություն», - ասված ուղերձում:

--00--ՍԳ