Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա խոսքերի մի մասն ուկրաինացիներին է ուղղված, մի մասը՝ Արեւմուտքին, իսկ Ռուսաստանի հետ խոսում է բանագնացների միջոցով։

- Ուկրաինացիներին ասում է, որ այս ողջ պատմությունը սկսվել է ԵՄ-ին անդամակցելու ցանկության պատճառով, իսկ սահմանադրության մեջ գրված է, որ նպատակը ՆԱՏՕ-ին անդամագրվելն է։ Ստորագրելով ԵՄ մտնելու հայտը, ցույց է տալիս ուկրաինացիներին, որ իրենց այնտեղ չեն սպասում, իսկ ՆԱՏՕ-ի պահով բոլորն են տեսնում, որ իրենց պաշտպանող չկա։ Այս երկու նպատակներն էլ անհեռատեսական էին ու կրած զրկանքներն՝ անիմաստ։

- Արեւմուտքին ուղղակիորեն մեղադրում է, որ իրենց խաբել են ու օգտագործել։ Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ:

Ինչ վերաբերվում է Դոնբասին ու Ղրիմին, ապա հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ միջանկյալ ձեւակերպման շուրջ համաձայնության գալ։ Այսօրվա հայտարարության տեղատակերում այդ միտքը դժվար չի գտնել։

--00--ՍԳ