Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների, Գյումրի-Բավրա, Ալյագյազ-Արթիկ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

--00--ԿԿ