Պետռեգիստրի գործակալությունում դիմումներն աննախադեպ քանակի են. խնդրում ենք օգտվել e-register.am-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

պեկ

Հաշվի առնելով Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ Արդարադատության նախարարությունը խնդրում է օգտվել e-register.am կայքի առցանց ծառայություններից:

ԱՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ խնդրում ենք հնարավորության դեպքում օգտվել e-register.am կայքում առաջարկվող առցանց ծառայություններից՝

ԱՁ սկզբնական հաշվառում (դիմումը ներկայացնում է բացառապես որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող քաղաքացին),

ԱՁ-ի անձնագրային տվյալների փոփոխություն,

ՍՊԸ նմուշային փաստաթղթերով պետական գրանցում (դիմումը ներկայացնում են հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարը),

ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տեղեկությունների փոփոխություն։

Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։

Նշված ծառայություններից օգտվելիս կարող եք օգտվել կայքում տեղադրված՝ առցանց եղանակով ծառայություններից օգտվելու ուղեցույցից:

--00—ՄՀ