Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության․ Ուկրաինայի նախագայի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

զելենսկի

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Կիևը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման և երկրի նախագահ Զելենսկու ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների․ փոխանցում է ՌԻԱ  Նովոստին։

 «Իհարկե, մենք պատրաստ ենք դիվանագիտական կարգավորման»,- այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ուկրաինացի պաշտոնյան՝  պատասխանելով հարցին՝ արդյոք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծում կա։

«Մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի Դաշնության հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ընդգծել է Ժովկվան։

Նա հավելել է, որ այն փաստը, որ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության», շատ կարևոր է։ Նրա կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի անմիջական շփումն անհրաժեշտ է «սարսափելի պատերազմին վերջ տալու համար»։

 --00—ՄՀ