Արցախի ԱԺ-ն երեկոյան արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ստեղծված իրավիճակն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 10-ին, արտահերթ նիստ է հրավիրելու:

Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝  2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ  կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»:

--00—ԼՄ