Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ղրղզստան

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջեւ: Այս մասին հաղորդել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել միջադեպ՝ զենքի կիրառմամբ»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում տեղի բնակիչների եւ երկու երկրների սահմանապահների միջեւ:

Դրա պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջեւ սահմանը: Զենքի կիրառմամբ վերջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի վերջին: Սահմանապահների միջեւ բախումները, որոնք սկսվել են տաջիկստանցիների կողմից ղրղզական սահմանը փակելու պատճառով, տեւել է մի քանի ժամ: Զինադադարի հաջողվել է հասնել միայն երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո: Հակմարտության ընթացքում երկու կողմից տուժել է ավելի քան 30 մարդ:

--00—ՄՀ