ԵՄ-ն ինքնաթիռներ չի մատակարարի Ուկրաինային. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Բորել

Եվրամիությունը ինքնաթիռներ չի մատակարարի Ուկրաինային։  Այս մասի ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեֆ Բորելը։

«ԵՄ-ն հասել է իր հնարավորությունների սահմանին՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում»,- ասել է նա։

Բորելը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ չի դառնա, քանի որ հակառակ դեպքում այն ​​կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

--00—ՄՀ