Բաքուն ուզում է, որ ռուս խաղաղապահները դուրս գան. մեր անվտանգային համակարգը պետք է կարգի բերենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները պետք է տեսնել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում, մեր անվտանգության համակարգը պետք է կարգի բերենք, Արցախում էլեկտրաէներգիայի, գազի և ճանապարհների հետ կապված միջադեպերը շարունակվելու են»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների կողմից արձակված ականներին և սպառնալիքներին:

«Ադրբեջանցիները փորձելու են այնպես անել, որ ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, Ադրբեջանը և Թուրքիան ներքին կարգով հակառուսական գործողություններ են անում, և մենք պետք է մեր ռազմավարական ընկերոջ հետ հարաբերությունները հասցնենք բարձր մակարդակի»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը:

Խոսելով մարտի 7-ին և դրանից հետո Երասխում ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ արձակելու և դրա հետևանքով զոհ ունենալու հանգամանքին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ ադրբեջանցիներն այդպես փորձում են որոշ հատվածներում դիրքային առավելություն ունենալ՝ վերահսկելու համար բնակավայրերը, ճանապարհները և ռազմավարական կետերը, որպեսզի հետագայում, երբ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացվի, ՀՀ-ի նկատմամբ առավելություններ ունենան:

Մանրամասները՝ տեսանյութում։