Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

․

Կյանքի 76-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է սիրված հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը։

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին, Երևանում:

1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-75թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր:

1975-79թթ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-81թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում:

1982-90թթ եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1990-94թթ` «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1994-98թթ` ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետը:

1999-2012թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ: 1

1997թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

--00--ԱՀ