Վեճ՝ Քասախի վարսավիրանոցում․ երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի սեփականատերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

45

Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի սեփականատերը:

Մարտի 10-ին՝ ժամը 19.20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ