Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

քաղաքական

Արևմտյան երկրները մի շարք սխալներ են թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնցից մեկն էլ Ուկրաինային ու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», - հավելել է նա։

--00--ԿԿ