Ինչո՞ւ Եվրոպան սանկցիա չի կիրառում Բաքվի հանդեպ, երբ կրակում է Արցախի բնակչության վրա. Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

«Եվրոպական երկրները պետք է ունենան սկզբունքներ, տեսնում են, թե Եվրոպան ինչպիսի սանկցիաներ, ճնշումներ ու քարոզ է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմում, իսկ ինչի՞ քարոզ չէր արվում, երբ Արցախում 4000-ից ավելի հայ սպանվեց: Ադրբեջանն Արցախում խաղաղ բնակչության դեմ կրակ է արձակում, ինչի՞ Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ չի կիրառում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախում մի քանի օր շարունակվող կրակոցներին, նշեց, որ գնահատական չի տալու, պատգամավորն ասաց. «Նորմալ չէ, որ Փաշինյանը չի արձագանքում Արցախում տեղի ունեցող դեպքերին, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ՀՀ հազարավոր հերոսներ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի: 2021 թվականի ապրիլին Փաշինյանն ասում էր՝ Շուշին ու Հադրութը դասական օկուպացված տարածքի կարգավիճակ ունեն, պետք է պրոցես ընթանա՝ անջատում հանուն փրկության միջազգային իրավունքի իրացման համար, բայց հիմա ոչ մի բառ չի ասում: Լուգանսկի,Դոնեցկի օրինակները վկայում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը վերադարձել է միջազգային օրակարգ, իսկ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի բոլոր պայմաններն ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։