«Սադրիչ և սկանդալային». թուրքական մամուլը՝ Մակրոնի՝ ցեղասպանության հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Thumbnail

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես հայոց ցեղասպանության հիշատակի օր ընդունելու որոշումը լայն արձագանք է գտել նաև Թուրքիայում: Որոշման մասին Մակրոնը հայտնել էր նաև Twitter-ի պաշտոնական էջում:

Թուրքական լրատվամիջոցները հիմնականում «սկանդալային» են որակել Ֆրանսիայի ղեկավարի նման որոշումը և չակերտների մեջ օգտագործել ցեղասպանություն բառը:

Թեմային անդրադարձել են թուրքական «Սյոզջու», «SonDakika», «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com.tr, haberler.com, bursahaber.com, gercekgundem.com կայքերը։

Թուրքական ընդդիմադիր և ազգայնական «Սյոզջու» պարբերականը գործածել է թուրքական մամուլում մեծ տարածում ունեցող «այսպես կոչված ցեղասպանություն» և «1915-ի դեպքեր» եզրույթները: «Սյոզջու»-ն մեղադրել է Մակրոնին «սենսացիոն և սադրիչ» հրապարակումներ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանվելու փորձի համար:

«SonDakika» կայքն անդրադարձել է Մակրոնի հայտարարության այն հատվածին, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահն իր այս որոշման մասին նախապես տեղեկացրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Մակրոնի՝ Ֆրանսիայում հայոց ցեղասկանությունը որպես հիշատակի օր նշելու լուրն առաջինը հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Լրատվամիջոցը թվարկել է եվրոպական այն բոլոր երկրների անունները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ պաշտոնական Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914 – 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս