Լոռու մարզում բախվել են 07-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ю

Այսօր՝ մարտի 11-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են  Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Արսեն Արոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 23-ամյա Արեն Մխիթարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ