Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել և սպասում է պատասխանի. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Այս մասին, ինչպես փոխանցում է Անադոլու գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,֊ասել է Բայրամովը։

--00--ԱՀ