Ռուբեն Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ռուբեն Վարդանյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Առիթ ունեցել ենք նշել, որ թեպետ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին հստակություն չկա, սակայն քաղաքական ուժերն արդեն իսկ ակտիվորեն դիրքավորվում են:

Նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Մեր տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն այժմ, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

--00--ՄՀ