4,5 միլիարդի պահանջը մերժվել է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Փաշինյան

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը եւ ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է:

Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ՄՀ