Չավուշօղլուն հայտարարել է, որ Բաքուն աջակցում է Երևանի և Անկարայի երկխոսությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Քաղաքական

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությանը՝ միտված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին Անթալիայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: 

«Քննարկել ենք երկկող հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված քայլերը: Հայաստանի և Թուրքիայի քայլերը դրական են նաև գնահատվում Ադրբեջանում: Բաքուն աջակցում է այս գործընթացին: Խաղաղությունն ու տարածաշրջանի կայունությունը բոլորի շահերից է բխում», - ասել է նա:

--0--ԿԿ