Մակրոնը, Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենում. AFP

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

 

տռռեգտեռգ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են անցկացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

Հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Մարտի 10-ին ևս երեք երկրի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով իրավիճակն Ուկրաինայում:

--00--ՍԳ