Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է. Hraparak.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը այսօր փլուզվել է: Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում լուրը հաստատել է, ապա նշել, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով:

Հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշել է, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի:

--00--ԱՀ