Մենք էլ ենք տարակուսած Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի փաստով. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։

Լրագրողի հարցին՝հանրությունը տարակուսած է՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող  5 մլն դոլարանոց տունը հանվել է կալանքից․ «Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել: Եվ մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ