Լիսագոր, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհները, «Բովուրխանի» ոլորանները ձյան պատճառով դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

նկար

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր  ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը, գրում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ  «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բոլոր ուղղություններում կատարվում է մաքրման աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում և խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։