ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News 

ю

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զարգացումները:

«Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային գործընթացի համատեքստում:Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձ կկատարվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունների համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում: 

--00--ԱՀ