Կոչ ենք անում համբերատար լինել․ Չավուշօղլուն հանդիպել է Հայոց պատրիարքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Thumbnail

Պոլսո հայոց պատրիարքարանը հաստատել է, որ Վատիկանում Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արք. Խաժակ Բարսամյանը, Մայր Աթոռի Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը և Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանը հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը։

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրները։

«Մոտ մեկ ժամ տևած անկեղծ երկխոսության ժամանակ պարոն նախարարը նշեց, որ հետամուտ է պատրիարքի ընտրության հետ կապված զարգացումներին՝ կոչ անելով լուծմանը հասնելու համար համբերատար լինել», - նշվել է հայտարարության մեջ։