Խերսոնի մարզն ամբողջությամբ անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՌԴ զինվորականները հատուկ գործողությամբ վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խերսոնի ողջ մարզը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոյին:

Նա հավելել է նաև, որ Դոնեցկի Հանրապետության զորքերն իրենց հերթին, շարունակելով հարձակումը, ճեղքել են ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը և հսկողության տակ վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը: