Թշնամուն սպանելը մեղք չէ. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

եկեղեցի

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին մեղք չի համարում թշնամու մահ ցանկանալը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մետրոպոլիտ Եպիփանիուսը։

 «Մենք չենք փնտրում նրանց մահը, ովքեր մեր հարևաններն են: Բայց քանի որ նրանք եկել են մեր տուն, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հայրենիքը, մեր հողը: Մեր զինվորները պաշտպանում են բոլոր ուկրաինացիներին: Պաշտպանել, սպանել թշնամուն մեղք չէ: Մենք պաշտպանում ենք, մենք չենք ձգտում ուրիշին, իսկ ով մեզ մոտ սրով է եկել, նա կմեռնի այդ սրից»,- ասել է նա:

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

 --00—ՄՀ