Ի վերջո ԱԳՆ-ն Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարու՞մ է, թե՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Իր պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցնում, թե՞ կարգավիճակ ասելով ի՞նչ է հասկանում։ Ի վերջո Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարու՞մ է, թե՝ ոչ։ Այս հարցերի պատասխաններն է ակնկալում ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ  Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին,«եւ նալին է խփել,եւ մեխին»։ 

«Հստակ պատախանի փոխարեն՝ հերթական «լոլոները»… 

Հայաստանի իշխանությունը, պատասխանելով Ադրբեջանի վերջնագրին,«եւ նալին է խփել,եւ մեխին»։

Պատասխանում հստակ նշված չէ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ կապ չունի։

Չկա «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը։

Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ չի ասվում, որ դրանք չեն կարող որեւէ կերպ անցնել Ադրբեջանին եւ առհասարակ նման հարցի քննարկումը անթույլատրելի է։

Ասվում է ՝«առանց նախապայմանների բանակցություններ»։

Թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գրավել է,իսկ դուք ասում եք՝«առանց նախապայմանների»։

Նորմալ է, որ ասվում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ այլ իրավունքների։

Եթե այդքանը ձեր Նիկոլը հասկանա՞ր, չէր գնա հայտարարի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,ու ԼՂ խնդիրը դարձներ տարածքային հարց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Իր պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն չի հստակեցնում, թե՞ կարգավիճակ ասելով ի՞նչ է հասկանում։
Ի վերջո Ադրբեջանի կազմում Արցախի գոյութունը հնարավոր համարու՞մ է, թե՝ ոչ։

Կոնկրետ պատասխան է պահանջվում, իսկ դրա փոխարեն հասարակությանը հրամցվում են հերթական «լոլոները»»,-գրել է նա։

--00--ՍԳ