«Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երևանում բնակվող սիրիահայ ոսկերչի կյանքի պատմությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Thumbnail

Հեղինակավոր «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը: Նա մեկն է տասնյակ հազարավոր քրիստոնյա հայերից, որոնք փախստականի կարգավիճակով պատերազմի հետևանքով Սիրիայից տեղափոխվել են Հայաստան:

Հոդվածագիրը նշում է, որ դեռ 2 տարի առաջ Վահեն ապրում էր Հալեպում և աշխատանքի գնալու ճանապարհին դիպուկահարը կարող էր ամեն պահի կրակել։ 

«Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պետք է անցնեի, որպեսզի հասնեի աշխատավայր: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա, և այնպես էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամեն օր ես ստիպված էի լինում վազել»,- պատմում է Վահեն:

2016 թվականին, երբ ոսկերիչը տան դիմաց հրթիռ էր պայթել, նա հասկացել էր, որ անիմաստ է թաքնվելը, փախչելը, իսկ երբ տունը գետնին հավասարեցվել, հասկացել է, որ պետք է թողնի Հալեպը։ 

Մինչև սիրիական հակամարտությունը ոչ Վահեն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահեի խոսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:

«Երևանում իմ առաջին օրերը բավական բարդ էին: Թեև ես հայերեն գիտեի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խոսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերեն բառեր են օգտագործում խոսքում, ես երբևէ որևէ ռուսերեն բառ չեմ լսել»,- ասել է Վահեն:

Հոդվածագիրը նշում է, որ սիրիական պատերազմի տարիներին Սիրիայուն ապրող 70 000 հազար հայերից մնացել են միայն 30 հազարը։ Մեծ մասն այս պահին Եվրոպայում են, Կանադայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։

«Ամեն ինչ փոխվել է։ Իմ ճանաչած մարդիկ այլևս այնտեղ չեն։ Ոչինչ նախկինի պես չի լինի», - նշել է ոսկերիչը։ Հոդվածագիրը նկատում է, որ նա մտքից հանել է Սիրիա վերադառնալու հույսը։