Դոնբասից և Ուկրաինայից ՌԴ տարհանվածների թիվը հասել է գրեթե 260 հազարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

98

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ) եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանված քաղաքացիների քանակը մեկ օրում աճել Է 11,6 հազարով եւ հասել գրեթե 260 հազարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում:

«Մարտի 15-ի առավոտվա դրությամբ՝ Դոնբասից դեպի Ռոստովի մարզ եւ Ուկրաինայից դեպի Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզեր եւ Ղրիմ Ռուսաստանի սահմանն Է հատել 259 հազար մարդ, նրանցից 11,6 հազարն անցած օրվա ընթացքում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Մեծամասնությունը, իսկ նրանք ավելի քան 226 հազար են, Ռուսաստան են ժամանել ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից, մնացած 33 հազարը՝ Ուկրաինայից: Ռուսաստան տարհանվածների թվում 56,5 հազարը երեխաներ են: Ուժային կառույցներում հայտնել են, որ փախստականների համար ժամանակավոր տեղավորման կետեր են արդեն գործում Ռուսաստանի 32 տարածաշրջաններում:

«Ընդամենը ՌԴ-ի 32 սուբյեկտների տարածքում 289 ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում Է գրեթե 19 հազար մարդ, որոնց կեսը երեխաներ են»,- հավելել Է գործակալության զրուցակիցը: Մարդկանց տարածաշրջաններ են տանում հատուկ կազմված գնացքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ՀԶ