Ադրբեջանի աջակցությամբ կարգավորվում են ՀՀ հետ Թուրքիայի հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրել է․

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այսօր տարածել են Թուրքիայիում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքի՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հետևյալ խոսքերը. «Կարգավորման հետ կապված թեզիսները դեռ տարիներ առաջ է փոխանցվել Հայաստանին։ Բայց այն ժամանակ խնդիրներ կային։ Իսկ այժմ արդեն հարաբերությունները կարգավորվում են Ադրբեջանի աջակցությամբ։ Այսուհետ սա կարևոր է լինելու ապագայում տարածաշրջանում համատեղ բարեկեցության հաստատման համար։ Այն բանից հետո, երբ Ղարաբաղը կրկին միացվել է Ադրբեջանին, մենք պետք է ապագային նայենք»։

Չելիքի խոսքերը եթե դիվանագիտության լեզվից թարգմանելու լինենք, կնշանակի՝

❗️ Թուրքիան հիշեցնում է այն նախապայմանների մասին, որոնք ներկայացրել է ՀՀ-ին տարիներ առաջ և տապալել Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման սարգսյանական շրջանի փորձը։
❗️Առանց Ադրբեջանի պայմանները բավարարելու ՀՀ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երազելու իրավունք չունի։
❗️ՀՀ-ն կարող է ունենալ «ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ» միայն սեփական ազգային շահերը, ինքնությունը, երազանքները մոռանալու գնով։

 

--00--ՍԳ