«Ծանր վիրավորանքի» հոդվածի քողի ներքո Գյումրիի ոստիկանությունը արդեն կատարում է խոշտանգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

«Ծանր վիրավորանքի» հոդվածի քողի ներքո Գյումրիի ոստիկանությունը արդեն կատարում է խոշտանգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր առավոտյան Կարապետ Պողոսյանին ոստիկանությունը՝ սկզբնապես շատ ցիվիլ ձևով բերման է ենթարկել «ծանր վիրավորանքի» խայտառակ հոդվածով։ Սակայն արդեն ոստիկանության բաժնի մոտ ոչ մի դիմադրություն ցույց չտվող Կարոյին ձեռնաշղթաներ են հագցրել, պոլերով են տվել ու տեսագրել են այդ նվաստացնող վիճակը՝ ենթադրաբար ինչ-որ «չոլկայով մարզպետի» ուղարկելու ու նրա անառողջ պահանջմունքները բավարարելու նպատակով։

Կարճ ժամանակ անց պարզվում է, որ ոստիկանության կոշտ գործողությունների հետևանքով Կարոն ստացել է ձեռքի կոտրվածք։
Ահա՛ ձեզ «ժողովրդավարության առաջընթաց»։

Այս դասական խոշտանգումը «Ծանր վիրավորանքի» հոդվածն ատամներով պաշտպանող «իրավապաշտպան» կոչվողների, անձամբ ԵՄ դեսպան տիկին Վիկտորինի ու այդ հոդվածի համահեղինակ, ներկայումս ՄԻՊ տիկին Գրիգորյանի խղճին է»,- գրել է Մելիքյանը։

--00--ՍԳ