Փաշինյանը բրախել է Արցախն ու թռել Թուրքիայի և Ադրբեջանի գիրկը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am:

Փաշինյանը բրախել է Արցախն ու թռել Թուրքիայի և Ադրբեջանի գիրկը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, ՀՀ իշխանությունը կախվածություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմից և դրանից ելնելով՝ վախենում է դիրքորոշում հայտնել Արցախի հարցի վերաբերյալ, որը լուծված չէ։

Զաքարյանի կարծիքով, նույնիսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունն Արցախի ապագան Ադրբեջանի կազմում քննարկելու մասին, հետևանք է նրա, որ իշխանությունն այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։