Տոկաեւը կոչ է արել՝ արգելք սահմանել նախագահի ազգականներին պետական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

աշխարհ

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ Է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետության ղեկավարը պետք Է հանդես գա բոլոր քաղաքացիների համար հնարավորությունների հավասարության անխախտ երաշխիքով: Ուստի նախագահի մերձավոր ազգականների համար օրենսդրական արգելք կսահմանվի կիսապետական սեկտորում քաղաքական պետական ծառայողների tւ ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ»,-ասել Է նա՝ մարտի 16-ին երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում:

--00--ԿԿ