ՔՊ-ն Վարդենիսում համայնքապետի թեկնածու չառաջադրեց, սակայն հայտարարեց, որ չի համակերպվելու 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը Վարդենիսում անցկացված ընտրություններին ստացել էր 27-ից 13 մանդատ, համայնքապետի թեկնածու չառաջադրեց։ Ինչպես հայտարարեց ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանը, իրենք, սակայն, չեն պատրաստվում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ 

«Ինչքան էլ օրենքով նախատեսված է, որ երկու խմբակցություններ կարող են միանալ իրար ու թեկնածու առաջադրել, մենք դրա հետ չենք համակերպվելու», - ասաց նա, որից հետո ՔՊ-ականները լքեցին նիստերի դահլիճը։ 

Քվեարկության արդյունքներով 14 ձայնով Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, որին ձայն էին տվել «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԼՄ