G7-ն առցանց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

g7

 

Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:

Ինչպես տեղեկացանում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ խորհրդարանում պատասխանելով հարցերին:

«Մեր երկիրը (Ուկրաինայի իրադրության շուրջ) սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ երկրների, առաջին հերթին  G7-ի երկրների հետ, որպեսզի պաշտպանի համաշխարհային կարգի հիմքերը: Օրինակի համար՝ ընդունվել է որոշում այսօր ժամը 21:00-ից (Երևանի ժամանակով 16:00-ից – ծանոթ. խմբ.) հետո անցկացնել G7-ի վիրտուալ հանդիպում»,- նշել է նա՝ հերթական անգամ հնչեցնելով Ճապոնիայի իշխանությունների դիրքորոշոմն այն մասին, որ «Ռուսաստանը բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժելու համար»:

Միևնույն ժամանակ Սուձուկին չի ճշտել, թե ինչ մակարդակով տեղի կունենան բանակցությունները հեռակոնֆերանսի ձևաչափով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է և դենացիֆիկացիան։

--00—ՄՀ