Գողության մեղադրանքով հետախուզվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

12

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 15-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել  և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Վահե Ա.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Վահե Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00—ՀԶ