10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

թուրքիա

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։ 

Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ:

Վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր գտնվում Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին խոսելու և առհասարակ հարաբերությունները կարգավորելու նպատակով: 2008-ից ի վեր դա առաջին դեպքն էր, երբ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում։

--00—ՄՀ