Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Thumbnail

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը:

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է  Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

«Արթուրն այս շաբաթվա վերջում ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան: Վերջնականը բժիշկները կասեն, թե ինչ աստիճանի ծանրաբեռնվածությամբ Ալեքսանյանը պետք է շարունակի մարզումները: Հաստատ է այն, որ Արթուրը մեծ ձգտում ունի լավ նախապատրաստվելու առաջիկա մրցաշարերին», - ասել է մարզիչը:

Ջուլֆալակյանը հավանական է համարում, որ Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը, իսկ աշխարհի առաջնությունը` սեպտեմբերի 14-22 Աստանայում: