ՌԴ-ի համար ընդունելի կլինի, եթե Ուկրաինան Ավստրիայի կամ Շվեդիայի պես ապառազմականացված երկիր դառնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի համար կարող է ընկալվել իբրև փոխզիջում, եթե Ուկրաինան Ավստրիայի կամ Շվեդիայի պես առապառազմականացված երկիր դառնա, որն ունի սեփական բանակ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևի հետ քննարկվում է չեզոք կարգավիճակի որդեգրումը, որը ենթադրում է արտադաշինքային քաղաքականություն։ 

«Մի շարք հարցեր, սակայն մնում են։ Դրանցից մեկն ուկրաինական բանակի թվաքանակի ու սպառազինության հետ կապված հարցն է։ Բացի այս կետից, կարևորագույն հարց է Ղրիմի և Դոնբասի կարգավիճակը», - հավելել էր նա։

--00--ՍԳ