ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 2 միլիոն դրամով տուգանել է տնտեսավարողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

24

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Արին-Բերդի փողոց, 19 ա շենք հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:

Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ)՝ տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները և ռեեստրում գրանցման վկայականները։

Խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջներ:

Ընկերությունը առանց այդ պահանջների կատարման շահագործել է 2 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կոմպրեսորային կայան և օդի բարձր ճնշման տակ աշխատող սարքավորում:

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ յուրաքանչյուրի օբյեկտի համար՝1 միլիոն ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 2 միլիոն ՀՀ դրամով։

--00—ՀԶ