Պարեկները «Օպել»-ում մարիխուանայի նմանվող զանգված են գտել․ վարորդը և 3 ուղևորը բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մարտի 11-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Շիրակի փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վարորդին ու երեք ուղևորի:

Բաժնում կատարված զննության ժամանակ 26-ամյա երիտասարդը մեքենայի հետևի նստելատեղի վրայից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ ու թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ