Ռուսաստանն Ուկրաինան օկուպացնելու նպատակ չի հետապնդում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Ռուսական զորքերի հայտնվելը Կիևի և այլ քաղաքների մոտ նպատակ չի հետապնդում օկուպացնելու Ուկրաինան։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք այդպիսի նպատակ չունենք», - ասել է նա։
Ռուսաստանի առաջնորդը նաև անդրադարձել է Ուկրաինայի բանակի կողմից Դոնեցկին «Точка-У» հրթիռով հարվածելու փաստին՝ այն որակելով իբրև ահաբեկչություն։

«Կիևի ռեժիմի այս գործելաոճը նման է ֆաշիզմի՝ ցանկանում են պարտությունից առաջ հնարավորինս շատ զոհեր ունենալ», - նկատել է նա։

--00—ՀԶ