Էրդողանը հայտնել է Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մենք հնարավորություն կունենանք շարունակելու բանակցություններն այնտեղից, որտեղ դադարեցրել էինք, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեպքերը շարունակում են զարգանալ»,- ասել է նա՝ Լեհաստանի գործընկերոջ հետ Անկարայում հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի նախագահի գրասենյակից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Էրդողանի այցը Բելգիա նախատեսվում է մարտի 23-24-ը:

--00--ՍԳ