Հայաստանը Ադրբեջանին հաղթած երկրից վերածվել է պարտվածի․ Վարուժան Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Վարուժան

Պ. գ. թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․

«Երեկ (17.03.2022 թ.) Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր հերթական ելույթում բառացիորեն ասել է. «Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն՝ մենք պետք է գիտենանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա»։

Ալիևի այս խոստովանությունը բավական ամփոփ կերպով տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Հայաստանը Ադրբեջանին հաղթած երկրից դարձել, վերածվել է պարտվածի։ Հիշելով նաև ևս մեկ հայտնի խոստովանություն, որն արվել էր 2016 թ. սեպտեմբերին այն մասին, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, միանգամից պարզ է դառնում, թե իրականում ինչ հնարավորություններ ուներ Ադրբեջանը հաղթանակ տանելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր դե ֆակտո թուրքամետների խմբավորումը։

Համեմատե՛ք նաև Ալիևի խոսքերը «30 տարի պարտված լինելու» մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից անդադար կրկնվող «30 տարի հողերը ծախել էին» անհեթեթության հետ»։

--00—ԼՄ