ՀՀ դեսպանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է  ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

եե

Ճապոնիայում  ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը մարտի 18-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված, հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:

 --00—ՀԶ