ԱՆ-ն չի վճարում Օրթոպեդիայի քովիդ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

հասարակական

Առողջապահության նախարարությունը մինչ օրս չի փոխանցել Նորք-Մարաշի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում գործող քովիդ բաժանմունքի աշխատակիցների որոշ մասի աշխատավարձերը, խոսքը մի քանի միլիոն դրամի մասին է։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ ԱՆ-ից պատճառաբանել են, թե կառավարությունը գումար չի փոխանցել վճարման համար։

24News-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է։ Խաչատրյանը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել, որքա՞ն գումարի մասին է խոսքը, որո՞նք են ձգձգման պատճառները։

--00--ԿԿ