Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

գազատար

Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ,  հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

«Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,- հաղորդել են շտաբից։

--00—ՄՀ